Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կանաչ սուրճն ընդդեմ շաքարախտի

Կանաչ սուրճն ընդդեմ շաքարախտի
14.04.2013 | 14:47

ԱՄՆ-ի քիմիկոսները բացահայտել են, որ կանաչ սուրճի հատիկներում կան շաքարախտ ունեցող հիվանդների արյան մեջ գլյուկոզան և շաքարի այլ տեսակների քանակն իջեցնող տարրեր: Ուսումնասիրության պատճառ է դարձել այն փաստը, որ կանաչ սուրճ նախընտողների մեջ շաքարախտ ունեցողները շատ քիչ են եղել: Օրական 1-3 բաժակ կանաչ սուրճը նվազեցնում է շաքարախտի վտանգը 2-3 անգամ, ուստի Սքրենտոն քաղաքի համալսարանի գիտնականները սկսել են ուսումնասիրել կանաչ սուրճի քիմիական կազմը: Պարզվել է, որ արյան մեջ շաքարի քանակը պակասում է քլորոգեն թթվուտների պատճառով, որ կան որոշ մրգերի ու բանջարեղենի մեջ, իսկ սուրճի մեջ այդ նյութերն այնքան էլ շատ չեն: Առավելևս, որ թթվուտի մոլեկուլների մեծ մասը քայքայվում է կանաչ սուրճը խարկելիս, ուստի գիտնականները որոշել են, որ կանաչ սրճահատիկների թուրմը շաքարախտով հիվանդների օրգանիզմի վրա առավել ուժեղ կներգործի: Մի քանի կամավորներ ամեն օր խմել են սուրճի թուրմով հաբեր: 22 շաբաթից պարզվել է, որ նրանք նիհարել են միջինը 10 տոկոսով, իսկ արյան մեջ շաքարի պարունակությունը նվազել է 22-30 տոկոսով:

Դիտվել է՝ 4792

Մեկնաբանություններ